Արցախի առաջնագծում իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված. Արցախի տեղեկատվական շտաբ
Մարտի 30-31-ի լույս գիշերը, մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի: