211652_close_icon
views-count2260 դիտում article-date 19:40 20-09-2023

Ջանյաթաղ գյուղի տարածքում գնդակոծել են ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են․ ՌԴ ՊՆ

Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Հրթիռակոծության հետեւանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։

Տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր