211652_close_icon
views-count28361 դիտում article-date 16:18 20-09-2023

Տավուշի մարզում գտնվող Պարզ լճի տարածքում թալանել են վաճառքի պատասխանատուի կացարանը. տարել են 16 մլն դրամ, ոսկյա մատանի ու ժամացույցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 18-ին առանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դիլիջանի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 64-ամյա Գարեգին Մ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22:30-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք մուտքի բաց դռնով մուտք են գործել «Պարզ լճի» տարածքում գտնվող իր կողմից մշտապես օգտագործվող տնակի ննջասենյակ ու իրեն պատկանող սպորտային պայուսակի միջից գողացել գումար, ոսկյա մատանի երկու հատ ժամացույց և դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ազատյանի  գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը:

Տեղում Գարեգին Մ.-ն հայտնել է, որ պայուսակում եղել է 16 մլն դրամ, իսկ ինքն էլ աշխատում է «Պարզ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնութունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի տուժածի մոտ պարզություն մտնի, թե ով կամ ովքեր են գողերը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր