211652_close_icon

ՀՀ իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը․ Հայկ Մարության

views-count1054 դիտում article-date 22:02 19-09-2023
Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը եւ կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։

Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը․

«Ադրբեջանը այսօր առավոտվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժման կոչերը եւ «հումանիտար միջանցք» բացելու պատրաստակամությունը կասկած չի թողում՝ Ալիեւի բռնապետական ռեժիմը այս գործողություններով նպատակ ունի ավարտին հասցնելու իր ցեղասպանական քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։

Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը եւ կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների եւ կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը»։

Նմանատիպ նյութեր