211652_close_icon
views-count1096 դիտում article-date 21:51 19-09-2023

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների դեմ. aravot.am

Aravot.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կեսօրից՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Երեւանի Հանրապետության հրապարակում քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել։ Աշխատանքային օրվա ավարտից հետո բավականին մեծ թվով բազմություն էր հավաքվել հրապարակում։ Իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոց էր լինում։ Վերջին մեկ ժամվա ընթացքում իշխանությունը էլ ավելի մեծ թվով ոստիկանական ուժեր կենտրոնացրեց. կառավարության շենքի մոտ բերվեցին կարմիր եւ սեւ բերետավորները։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաեւ կառավարության շենքի հետնամասում, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում։

Քիչ առաջ իրավիճակը կրկին լարվեց, ոստիկանությունը նաեւ հատուկ միջոցներ կիրառեց. պայթյուն լսվեց, նաեւ ծուխ էր բարձրանում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր