1084 դիտում
19:21 19-09-2023
Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը․ Ռուբեն Վարդանյան
«Հարգելի՛ արցախցիներ, ինձ համար պատիվ է ձեր կողքին լինել մեր պատմության այս ծանր պահին։ Դուք նորից ապացուցեցիք ամբողջ աշխարհին, որ հնարավոր չէ ձեզ կոտրել ո՛չ շրջափակմամբ, ո՛չ ֆիզիկական ոչնչացման փորձով»։ Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, որոնք կոտրեցին իրենց և իրենց խոսքերի նկատմամբ հավատն ու վստահությունը, որոնք կենսական անհրաժեշտության ապրանքների փոխարեն հավանություն էին տալիս գարեջրի և մայոնեզի ներկրմանը, որոնք կարգի չբերեցին ապաստարանները, որոնք չսովորեցրին մարդկանց, թե ինչ պետք է անել այսպիսի իրավիճակում, որոնք իրենց իշխանությունը պահելու համար դավաճանեցին մեր ընդհանուր Հայրենիքի շահերին, որոնք հանուն աշխարհաքաղաքական խաղերի պատրաստ են զոհել 8-ամյա տղայի, որի սիրտը պայթել էր ռմակոծության ժամանակ։
Ես համոզված եմ՝ չնայած այս ամենին՝ մենք պաշտպանելու ենք մեր սրբազան հողում ապրելու մեր իրավունքը, մենք վերականգնելու ենք սուրբ Հակոբավանքը և մեր մյուս հուշարձանները, կառուցելու ենք լավագույն դպրոցներն ու համալսարանները, և Արցախում ապրող հայերի հետագա սերունդները շարունակելու են մեր գործը»։