211652_close_icon
views-count40288 դիտում article-date 13:33 01-08-2018

Այն, որ Ռուբեն Սահակյանը այսօր իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, ընդամենը փաստում է այն, որ Ռ. Քոչարյանը կստանա որակյալ պաշտպանություն

Հայտնի ու ճանաչված փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/yervand.varosyan.5/posts/1934885873236312]էջում [/url]գրում է. «Չհասկացողներին խնդրում եմ չկարդալ. Արգիշտի Կիվիրյան. Վերջին օրերին քանի որ ֆեյսբուքում արածող պայքարիկ-աշխուժակներից կազմված նախիրը ու իրենց համակիրները փորձում են ցեխ շպրտել Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա, ստիպված եմ արձանագրել, առավել ևս որ Ռուբենին ճանաչում եմ ավելի քան 20 տարի ու ինքը իմ համար մեծառատով ընկեր է, եթե չասեմ՝ բարեկամ: Անկախ մեր ընկերությունից, իմ համար նա մի մարդ է, որը իր բարձր պրոֆեսիոնալիզմով ու ապրած կյանքով հաստատապես կարող է օրինակ ծառայել շատ-շատերի համար: Իմ համար զավեշտալի է, երբ այսօրվա կենսագրություն չունեցող պայքարիկ-աշխուժակները, որոնց կյանքում ապրած միակ բանը Օսիպյան Վալերի հետ փողոցներում լյակստվելը, իսկ վերջում էլ սելֆիլյամիշն ա եղել, փորձում են վայրահաչել մի մարդու դեմ, որի ուսերի հետևում կենսագրությունն է: Ընդամենը թվարկեմ մի քանի գործեր, որոնցով, այդ ծանրագույն շրջանում մասնակցել է Ռուբեն Սահակյանը: Սումգայիթում 1988թ տեղի ունեցած հայկական ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործով տուժող հայ ընտանիքների ներկայացուցչությունը իրականացրել է փաստաբան Ռուբենը ու հենց Սումգայիթ քաղաքում: Բաքվեցի հայ ուսուցչի (Աղաջանյան Սերգեյի) գործով, երբ Բաքվում ադրբեջանցի ջարդարն սպանած, դրանով իր ընտանիքը փրկած մարդուն մեղադրում էին սպանության մեջ և հենց Բաքվում նրա պաշտպանությունը իրականացնոմ էր է Ռուբեն Սահակյանը, որը հենց Բաքվի ջարդերի օրերին երբ արդեն փաստացի սկսվել էր Արցախյան շարժումը մեն-մենակով մեկնել էր Բաքու, որպեսզի կարողանա այդ մարդուն պաշտպանի, իսկ հետո էլ տեղափոխի Ադրբեջանից ու այդ կերպ փրկի նրան՝ ինչը իրեն մեծ դժվարությունների գնով հաջողվում է: Մոսկվայում ԽՍՀՄ դատարանում Սումգայիթի դեպքերով քրեական գործերով տուժողների շահերի պաշտպանությայն խմբում է եղել կրկին Ռուբեն Սահակյանը: Ժամանակին կար հայտնի Ռաստովի գործը, երբ մի խումբ հայ երիտասարդներ մեղադրվում էին Ղարաբաղում հայության դեմ կոտորածներ իրականացրած գնդապետ Բլախոտինի սպանության մեջ (ըստ մեղադրանքի պետք է սպանվեր գեներալ Սաֆոնովը), ու այդ երիտասարդների պաշտպանության խմբում էր կրկին Ռուբեն Սահակյանը: Իգոր Մուրադյանը եթե կենդանի լիներ կփաստեր (անձամբ է ինձ պատմել), որ Բաքվի Շուվելյանի բանտում իր գտնվելու տեղեկատվությունը կարողանում է Բաքվում եղած ժամանակ հայթայթել հենց Ռուբեն Սահակյանը, որը նաև այդ բանտի ազգությամբ ռուս կլուչնրիկներին փող ա տալիս որ Իգորին ինչ-որ չափով լավ նայեն: Ասեմ, որ 1996 թվականի կեղծված ընտրությունների դեպքերով, երբ ինձ ապօրինի ձերբակալեցին ու մոտ մեկ տարի անցկացրել եմ մեկուսարաններում, իմ պաշտպանության խմբում է եղել Ռուբեն Սահակյանը, որը կարելի է ասել փլուզեց ողջ գործը, հիմնավորելով քաղաքական պատվերը: Ու այդպես կարելի է թվարկել հարյուրավոր գործեր, որոնք իհարկե, ոչինչ չեն ասում ֆեյսբուքում ծվարած կենսագրություն չունեցող բիդլային, որոնցով Ռուբեն Սահակյանը իրականացրել է պաշտպանություն, հաճախ վտանգելով իր անվտանգությունն ու կյանքը: Ընդ որում, գործերի մի զգալի մասը Ռուբեն Սահակյանը կատարել է անվճար... Այն որ Ռուբեն Սահակյանը այսօր իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, ընդամենը փաստում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը կստանա որակյալ պաշտպանություն: Հասարակության մի ստվար հատված համառորեն չի ընկալում, որ փաստաբանը ոչ թե պաշտպանում է մեղավորին կամ անմեղին, այլ պաշտպանում է մի մարդու, ում նկատմամբ առաջադրված է մեղադրանք: Ու մեղադրյալին կամ ամբաստանյալին պաշտպանող փաստաբանի գործառույթը ոչ թե այդ մարդու մեղադրանքը ապացուցելն է, կամ նրա բարոյական նկարագրի կազմումը, այլ պաշտպանելն է: Ու դա ինքը անում է հաստատապես ոչ ձեր հաշվին: Իսկ այ մեղադրանքի հիմնավորման գործառույցը իրականացնում են քննչական մարմինները, որոնք վճարվում են ձեր, հարկատուների կողմից վճարվող հարկերից ու եթե իրենք գործում են ոչ պրոֆեսիոնալ, այ հենց իրենց դեմ պետք է ուղվի ձեր սլաքը ու հնչի այ պարզ հարցադրումը, որ դուք պարտավոր չեք վճարելու, որպեսզի ամեն մի դիլետանտ կամ անգրագետ քննիչ ստանա աշխատավարձ, որ պետություն, բարի եղիր աշխատանքի ընդունելու պրոֆեսիոնալ քննիչների, ովքեր կկարողնան արդյունավետ աշխատել, որպեսզի հասարակության այս կամ այն խմբի մոտ էլ չառաջանան հարցրեր, թե իրականացվում է արդար քննություն թե այս անգամ էլ այս իշխանությունների պատվեր...»։

Նմանատիպ նյութեր