847 դիտում
20:24 18-09-2023
Նախագահ Սամվել Շահրամանյանը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին
Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր մեր խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարը, և պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում պետք է ստանձնի պատասխանատվության իր չափաբաժինը:
Ամենօրյա աշխատանքում կառավարության անդամներից ակնկալելով խիստ կարգապահություն՝ նախագահ Շահրամանյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտների պահպանումը բոլորի գերխնդիրն է, և պետք է անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլողների դեմ:
Անդրադառնալով Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով բեռների տեղափոխման գործընթացին՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ խորացող հումանիտար ճգնաժամը վերածվում է աղետի, իսկ բնակչության կյանքն ու առողջությունն Արցախի իշխանությունների համար բարձր արժեք են:
«Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»,-հավելել է հանրապետության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր
1396 դիտում
13:12 29-09-2023
Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի․ Արմեն Դարբինյան
1129 դիտում
14:16 18-09-2023
Սամվել Շահրամանյանը պետական նախարար է նշանակել
Այս բաժնից
694 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
715 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»