211652_close_icon
views-count919 դիտում article-date 18:07 18-09-2023

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Սիրելի երևանցիներ,

Շնորհակալ ենք մեզ ձայն տված քաղաքացիներին վստահության համար։

Ցավոք, մեզ չհաջողվեց ճիշտ մարտավարությամբ արժանանալ ավելի շատ թվով երևանցիների վստահությանը, ինչը արձանագրվեց նաև բացառիկ ցածր մասնակցությամբ, երբ քաղաքացիների զգալի մասը վստահություն չունի քաղաքական գործընթացների նկատմամբ։

Սա, թերևս, ամենամտահոգիչն է այսօր։

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ առանց ատելության խոսքի, ստի ու կեղծիքի քաղաքական մշակույթի ձևավորման մեր սկզբունքին՝ խոսելով մեզանից, մեր ծրագրերից։ Այս մարտավարությամբ, սակայն, հաջողության հասնելու համար Հայաստանում բավական երկար ու բարդ քաղաքական ճանապարհ է անհրաժեշտ։

Միևնույն ժամանակ, այլևս փաստ է այն, ինչի մասին խոսում ենք արդեն երկու տարի՝ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի։

Ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող երևանցիների մեծամասնությունը մերժել է ՔՊ-ի կողմից Երեւանի կառավարման գաղափարը։ Սա հնարավորություն կտա երկրում ընտրությունների միջոցով իրականացնել ամբողջական իշխանափոխություն։

Հուսով ենք՝ քաղաքական ուժերը կգնան բացառապես այս ճանապարհով՝ պայքարելով ժողովրդի վստահության քվեի համար։

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի»։

Նմանատիպ նյութեր