211652_close_icon
views-count1546 դիտում article-date 13:31 18-09-2023

Օդի ջերմաստիճանը կնվազի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Երևան քաղաքում`  
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։   

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 18-ի, 20-ի և 23-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝  7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

Նմանատիպ նյութեր