211652_close_icon
views-count967 դիտում article-date 21:47 17-09-2023

28%-ի շուրջ 2-3 %-ը կարծում եմ կլինի անվավեր․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Փաստացի Երևանը չընտրեց ավագանի:

28%-ի շուրջ 2-3 %-ը կարծում եմ կլինի անվավեր:

25-26 %-ը` մեկ մարդու ընտրության համար, գուցե վատ ցուցանիշ չէ, բայց մի ամբողջ ավագանու համար` կոչվում է լեգիտիմության ճգնաժամ:

Երևանի ավագանին, և հատկապես նրա ընտրած քաղաքապետը, լինելու է գուցե լեգալ, բայց հաստատ` ոչ լեգիտիմ: Նա բարոյական ու քաղաքական իրավունք չի ունենալու խոսել Երևանի ու երևանցիների անունից:

Առավել ևս` Նիկոլն ու իր դավադիր խմբակն այլևս իրավունք չեն ունենալու խոսել հայ ժողովրդի անունից»։

Նմանատիպ նյութեր