211652_close_icon
views-count40749 դիտում article-date 11:43 17-09-2023

Ավտովթար Արարատի մարզում. Նոր Կյանք գյուղում Hyundai-ը բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Հրայր Տ.-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքնեյավ Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը ապա ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրայր Տ.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գայանե Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր