211652_close_icon
views-count829 դիտում article-date 11:32 17-09-2023

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ 

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կավարտվի ժամը 20։00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Նմանատիպ նյութեր