1111 դիտում
10:55 17-09-2023
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը․ մանկապարտեզի աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին
Երեկ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ավան վարչական շրջանի Իսահակյան 10 հասցեում գործող «Ալադդին» մանկապարտեզում բռնություն են գործադրել 2 տարեկանը չլրացած երեխայի նկատմամբ:
Երախայի հայրը, չցանկանալով, որ իր անունը հրապարակվի, ասաց.
«Սեպտեմբերի 14-ին պատահաբար նայեցինք պարտեզում տեղադրված տեսաձայնագրությունները, որի ժամանակ էլ տեղի է ունենում դեպքը: Երեխաս նստած է աթոռին, մոտ է գալիս տնօրենը, ասում` վեր ընկիր տեղդ, գոռում երեխայի վրա և դուրս գալիս սենյակից, այնուհետև հավաքարարը, վերցնում է անձեռոցիկը, խփում երեխայի ձեռքին, ով այդ պահին լաց է լինում, մաքրում է քիթը և սկսում վիրավորանքներ հասցնել՝ ասելով. «Ավելը կտամ քյալլիդ, լակոտ, սրան շան տեղ չդնեք, լացը կկտրի» և այլ նման վիրավորանքներ:
Մեր երեխան դեռ 2 տարեկան էլ չկա, չի խոսում և ծնողի համար ծանր հարված է, երբ տեսում է, որ հավաքարար կոչեցյալը, ում անունը Կարինե է, նման վիրավորանքներ է հասցնում անօգնական երեխային:
Այս ամենը տեսնելով` հաջորդ առավոտ գնացինք մանկապարտեզ և փորձեցինք բացատրություններ ստանալ: Մանկապարտեզի տնօրեն Աննան ասում էր. «Չոքեմ ձեր դեմը, ներողություն խնդրեմ, միայն մի բողոքեք»:
Երեկ արդեն ոստիկանությունում հաղորդում ներկայացրինք հանցագործության մասին և սպասում ենք հետագա քայլերին»:
Մեր խմբագրությունը պատրաստ է ներկայացնել նաև մյուս կողմի տեսակետը։
SHAMSHYAN.com զանգահարեց ևս 1 ծնող ով պնդեց, որ մանկապարտեզում նման դեպք առաջին անգամ չէ, որ լինում է։ Իր երեխային նույնպես ծեծել են և իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Նաև նշեց, որ մանկապարտեզը գովազդում է երգչուհի Սիլվա Հակոբյանը ում երեխան նույնպես հաճախում է այնտեղ։
Նշենք նաև, որ մանկապարտեզը վճարովի է և ամսական վարձը 90 հազար դրամ է։
Այսօր արդեն դեպքին անդրադարձել է ՄԻՊ-ը։
«Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:
ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են»,- ասված է հայտարարության մեջ:
Պաշտպանն ընդգծել է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։
Երեխայի լավագույն շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Նմանատիպ նյութեր
5473 դիտում
11:58 14-06-2016
ՄԻՊ-ի արձագանքը SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
907 դիտում
18:48 20-09-2023
ՄԻՊ-ը անդրադարձել է իրավապահների կողմից ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող անձանց տվյալների հրապարակմանը
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար