211652_close_icon
views-count1411 դիտում article-date 22:42 15-09-2023

Սնուփ Դոգին բերում ենք, որ իմանան՝ Հայաստանն ապրում է, ծնկի չի եկել. Նիկոլ Փաշինյան

Այսօր Քաղաքացիական պայմանգիր կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների եզրափակիչ հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքում սպասվող՝ համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգին:

«Ժողովո՛ւրդ, մենք հաճախ դառը խոստովանություն չենք անում, ասում ենք՝ 3 հազար տարվա ժողովուրդ ենք, 3 հազար տարվա պետություն ենք, իսկ որևէ մեկը վիճակագրություն արե՞լ է՝ Հայաստան բառն աշխարհի բնակչության քանի տոկոսը գիտի: Երբ նման մասշտաբի համերգ է տեղի ունենում, Հայաստանի անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում: Մենք դա անում եք Հայաստան անվան համար, որ որևէ մեկ չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիների դժգությանը, թե ինչու է կառավարությունն այդքան գումար ծախսում համերգի կազմակերպման համար:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանն այսօր զարգանում է, Հայաստանը կա և լինելու է:

Նմանատիպ նյութեր