27501 դիտում
09:06 07-04-2018
Դիմում-բողոք. ռուսական ընկերությունը Հայաստանում ծնկի է բերում տեղական արտադրողներին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հրուշակեղեն արտադրող ռուսական «KDV Group» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանը ողողել է իր արտադրանքով` ծանր կացության մեջ գցելով տեղական խոշոր արտադրողներին:
«Փաստ»–ի տվյալներով, «KDV Group»–ի «ԿԴՎ ԱՐՄՆ» ՍՊԸ-ն «գոտկատեղից ներքև» հարված է հասցրել բոլոր խոշոր արտադրողներին՝ «Գրանդ Քենդի», «Սովռանո», «Արմսվիթ», «Մեգաֆուդ», «Երևանի շոկոլադի գործարան», «Դարոյնք» և այլ կազմակերպություններին:
Բանն այն է, որ ռուսները դիմել են կոշտ դեմփինգի (ապրանքի արտահանումը ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում է): Արտադրանքն այն աստիճանի են էժանացրել, որ տեղական արտադրողների համար աննպատակահարմար է դարձել հրուշակեղեն արտադրելը:
Հազարավոր աշխատակիցների կրճատման վտանգ է առաջացել:
Տեսնելով, որ ռուսների «դեմ խաղ չկա», վերոնշյալ կազմակերպությունները գրավոր դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով ապահովել մրցակցային հավասար պայմաններ:
Նրանցից միայն «Գրանդ Քենդին» բողոք չի ներկայացրել, հավանաբար զգուշանալով, քանի որ ինքը Ռուսաստան է արտահանում մեծ քանակությամբ հրուշակեղեն:
Մեր հարցմանն ի պատասխան ՏՄՊՊՀ–ի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը պատասխանեց. ««ՏՄՊՊՀ հանձնաժողովը ստացել է դիմում-բողոք ձեր նշած ընկերությունների կողմից: Նշված ընկերությունները դիմել են բողոքով, որ ընկերությունը գերիշխող դիրքի չարաշահում է թույլ տալիս, որը դրսևորվում է չհիմնավորված գնանկմամբ՝ այսինքն՝ դեմփինգով: Այս պահին հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել տնտեսվարողներից: Այն ստանալուց և ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը որոշում կկայացնի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4847 դիտում
14:43 21-02-2019
Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»