Մեր ընդդիմադիր գործընկերներն ԱԺ-ում արյուն թափելուց են խոսում, հիմա եկել հարցնում եք՝ այսքան ոստիկան ինչո՞ւ է եկել․ Ալեն Սիմոնյան
Tert.am-ը գրում է․ Արտաքին թշնամու, հակառակորդի կողմից սադրանքներն ու որևէ քայլերը երբևէ չենք բացառում, այնպիսի բաներ ենք մեր պատմության ընթացքում տեսել, որ ոնց կարող են որևէ բան, առավել ևս, երբ ողջ իշխանությունը մի տեղում է գտնվում, բնական է և շատ կարևոր է, որ անվտանգությունը պետք է ապահոված լինի։
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ամփոփիչ երթ-հանրահավաքի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով մեծ թվով ոստիկանական ուժերի ներկայությունը։
Հարցին, թե արտաքին որ թշնամու մասին է խոսքը, Սիմոնյանը նշեց, որ յուրաքանչյուր տեղում էլ կարող են թշնամիներ լինել, այդ թվում նաև ներսում։
«Մեռան արյուն թափելուց խոսելով։ Մեր ընդդիմադիր գործընկերներն Ազգային ժողովում արյուն թափելուց են խոսում, հիմա եկել հարցնում եք՝ այսքան ոստիկան ինչո՞ւ է եկել։ Գնացեք իրենց հարցրեց»,-ասաց Սիմոնյանը։