211652_close_icon

Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպել է ՄԱԿ-ի պետքարտուղարին

views-count769 դիտում article-date 20:00 15-09-2023
Սեպտեմբերի 15-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Վ․Գերվելը հաջողություն է մաղթել դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը և մասնագիտական փորձը կնպաստեն Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի, ինչպես նաև կարևորվել է քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանման, առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժն առավելագույնս իրացնելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր