211652_close_icon
views-count1051 դիտում article-date 23:17 14-09-2023

Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ․ tert.am

Tert․am-ը գրում է․ Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը․

«Եթե անգամ 10 տոկոս ձայն հավաքենք, ամենաուշը մինչև ամառ երկրում իշխանափոխություն կանենք։ Խոսքը ոչ միայն իշխանափոխության, այլև խորքային փոփոխության մասին է։ Իշխանափոխությունը մեզ համար նպատակ չէ, այլ միջոց։ Դա անհրաժեշտ, սակայն բավարար միջոց չէ խորքային փոփոխությունների համար։

Քաղաքային խնդիրներից խոսող ուժերն իշխանության օրակարգն են սպասարկում։ Հնարավոր չէ լինել ընդդիմադիր և սպասարկել իշխանության օրակարգը։ Մեր օրակարգը ընդդիմության օրակարգի հետ կապ չունի, ոչ նախկին ենք, ոչ էլ ներկա։ Ընդհանրապես աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ խորքային ճգնաժամերի ժամանակ վերադարձել է նախկին վարչակարգը»,-նշել է Պետրոսյանը։

Նա ընդգծել է, որ ՔՊ-ի ու արբանյակների հետ չենք համագործակցի, դա իրենց հաստ կարմիր գիծն է։ Երևանցիների հետ շփումներն էլ ցույց են տվել, որ քաղաքացին պատրաստ է շարժվել այն օրակարգով, որը քաղաքական ուժն իրեն կներկայացնի։ Մասնավորապես, երևանցիները ասել են, որ 10 տարի էլ վատ տրանսպորտով ու կամ առանց տրանսպորտ կապրեն, սակայն չգիտեն, թե վաղն ինչպիսի Հայաստանում են արթնանալու և դա է իրենց առաջնահերթ անհանգստացնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր