211652_close_icon
views-count5116 դիտում article-date 18:42 21-09-2023

«Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց անբավարար միջոցն է»․ Սուրեն Պետրոսյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի մոտ հրավիրած հավաքում լրատվամիջոցներին ասաց, որ Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակում Հայաստանի իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել, այլ ընդհանրապես ունակ չէ երաշխավորելու ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ «Ավելին, այս իշխանությունն ընդհանրապես այդպիսի ցանկություն չունի։ Դա ակնհայտ է։ Հետեւաբար, մենք ասում ենք՝ առանց իշխանափոխության, որեւէ բան արվել չի կարող։ Բայց միեւնույն ժամանակ նաեւ ասել ենք, որ իշխանափոխությունն ինքնանպատակ չէ։, իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց անբավարար միջոցն է, որից հետո տեղի են ունենալու խորքային փոփոխությունները, որոնք բերելու են այս ճգնաժամի հաղթահարմանը։ Մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ հասարակությունը պահանջում է կոնկրետ գործողություն, առաջնորդություն, բայց, ցավոք, այդ գործողությունները չկան։

Մենք այլեւս հասարակության հետ չենք խոսելու, թե ինչքան ծանր է վիճակը։ Բոլորը դա գիտեն։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչ է լինելու հետո, ով է ստանձնելու պարտավորություն եւ ինչ գործողություններ են լինելու։ Եվ ես հիմա ասում եմ, որ այդ գործողությունների սկիզբն այսօր դրվելու է։ Պետք է շեշտը դրվի այն բանի վրա, որ սա այլեւս ներքաղաքական ճգնաժամ չէ, սա համազգային ճգնաժամ է, որի ժամանակ չեն կարող դրա մեջ ներգրավված լինել միայն մի քանի քաղաքական գործիչներ։ Որեւէ մեկի չեզոքությունը ուղղակի կործանարար է, հատկապես այն մարդկանց, որոնք ունեն հանրային ձայն եւ ձեւավորում են հանրային կարծիք»,-ասաց Սուրեն Պետրոսյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր