Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը. Սերժ Սարգսյանը Ալիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
News.am-ը գրում է. Խոսելով արդարության ճգնաժամի մասին, ուզում եմ շեշտել, որ այն թե ներքաղաքական է, թե տարածաշրջանային: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Անարդար է, երբ պատերազմի մուտետիկ եւ պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության եւ աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել: Չի պատժվել օրենքի շրջանակներում եւ չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին:
Անարդար է, երբ ագրեսիայի հետեւանքով հազարավոր կյանքեր խլելուց եւ բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասածա, խաղաղասիրական օրակարգ: Անարդարությունից չի կարող ծնվել ոչ ներքին կայունություն, ոչ էլ արտաքին խաղաղություն:
Օգտվելոցվ առիթից ուզում եմ անդրադառնալ նաեւ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե ինձ, թե Հայաստանին: Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իրեն հակառակորդ համարողի հետեւից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում իլհամ Ալիեւն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլեւ համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները:
Մանրամասներն՝ այստեղ