211652_close_icon
views-count1168 դիտում article-date 22:05 13-09-2023

Դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ

Ս․թ․ սեպտեմբերի 13-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ (Արկանզաս, հանրապետական)։ Հանդիպման ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի ալգելափակման արդյունքում ԼՂ-ում հումանիտար իրավիճակը, ԼՂ-ին հումանիտար աջակցության խոչընդոտները, շեշտել օգնության անհապաղ տրամադրման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Կողմերը քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Դեսպանի կողմից ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման և ապահովման հրամայականը։

Նմանատիպ նյութեր