211652_close_icon
views-count967 դիտում article-date 19:07 12-09-2023

Տիկին Գալստյան, ձեր սաղ ելույթներն անտակտություն էին. Ալեն Սիմոնյան․ news.am

News.am-ը գրում է․ «Ինձ մի պահ թվաց, որ ընդդիմությունը կմնա եւ կսլի մեր ելույթները, բայց այսօր էլ մեզ որեւէ ձեւով չզարմացրեցիք, չնայած մի քանի հոգի մնացել է, վերջին բեկորները, կարելի է ասել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ հայտարարութունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներն ավարտելուց հետո հեռացան դահլիճից:

Այդ պահին դահլիճից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ գալստյանը՝ նշելով, որ «բեկոր» ասելն անտակտություն է:

Դրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Տիկին Գալստյան, ձեզ թվում է, որ եթե դուք այդպես ելույթ եք ունենում... ձեր սաղ ելույթներն անտակտություն էին»:

Արփի Դավոյանն էլ աասաց. «Եթե ես ձեր ելույթի ժամանակ ինձ կոռեկտ եմ պահում, բարի եղեք դուք ձեզ նույնպես կոռեկտ պահեք: Այնպես չէ, որ հիացած եմ ձեր ելույթներով: Դուռն էլ չշխկացնեք: Շխկացրեց, ոչինչ»:

Այնուհետեւ ՔՊ-ական պատգամավորն անցավ իր ելույթին. «Ափսոս Մամիջանյան Հայկը դահլիճում չէ, ես նրան ուզում եմ ծանոթացնել մեր պատգամավոր Անուշ Քլոյանի հետ, ում եղբայրը սպանվել է 2008-ի մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ընտրությունների ամենաթեժ կետն էր: Գոռ Քլոյանն ունի երկու երեխա, որոնցից մեկն այդ ժամանակ 2,5 տարեկան էր, մյուսը 40 օրական: Որեւէ մեկը ընդդիմադիր պատգամավորներից այս մասին չի խոսել:

Հայկ Մամիջնյանին կուզենամ խորհուրդ տալ ծանոթանալ Անդրանիկ Թեւանյանի նախընտրական ցուցակի 2-րդ եւ 3-րդ համարների հետ, որոնք բառացի ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է:

Կամ Հայկ Մամիջանյանի դեմքի խորհրդավոր արտահայտությամբ այստեղից հնչող թաքնված սպառնալիքները: Պարոն Մամիջանյան, սխալ տեղում, սխալ մարդկանց ենք ուղղում ձեր թաքնված սպառնալիքները ինչ-որ միստիկական կանչի, զանգի, կոչնակի վերաբերյալ: Ավելի հետաքրքիր է, թե որտեղից պետք է ձեզ գա այդ կանչը, որտեղից պետք է մեզ գա»,-ասաց Դավոյանը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաբյուրում։

Նմանատիպ նյութեր