Վրաստանի ԱԳՆ-ն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները
                        Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների հետ։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղարաբաղում, այսպես կոչված, նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Արցախում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Հանրապետության նոր ղեկավար է դարձել Սամվել Շահրամանյանը։