Մերկելը կոչ է արել Պուտինին ճանաչել Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունները
Ուկրաինայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային զրույց է ունեցել, որի ժամանակ հորդորել է վերջինիս նպաստել Ուկրաինայում անցկացվելիք ընտրությունների հաջող անցկացմանը:
Գերմանական Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ՝ Մերկելը մասնավորապես կոչ է արել Պուտինին ճանաչել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով դրանց կարևորությունը երկրի կայունության հարցում: