90277 դիտում
19:37 10-09-2023
Երևանի գնդի պարեկները իրականացրեցին «Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա» օպերացիան. Toyota-ի 28-ամյա վարորդը, ով Կենտրոնում առյուծ էր կտրում, Զեյթունում դարձավ «խոնարհ հարս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի մասնակցությամբ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Toyota մակնիշի 01NP050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ ստեղծել վարորդների համար և չենթարկվելով ծառայություն կատարող պարեկի կանգառ հրահանգին՝ Սասնա էպոսի հերոսներից «Ցռան Վերգոյի» օրինակով ճողոպրեց։
Պարեկներից 30 րոպե պահանջվեց, որ օրինախախտին հայտնաբերեն ու նա հայտնաբերվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում, ավտոմեքենան տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ, ով Հրազդան քաղաքի բնակիչ 28-ամյա Վոլոդյա Պողոսյանն է, ենթարկվեց վարչական պատասխանատվության՝ հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չէր թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16735 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ