65521 դիտում
10:31 21-12-2023
Արտաշատում ՊԾ Արարատի գումարտակի ավագ տեսուչը իրականացրել է «Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է» օպերացիան. իսկ «յաշիկի» վարորդը հայտնել է՝ ինչքան ուզում եք, գրեք, մեկ է, ես սնանկ եմ ճանաչված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ավագ տեսուչ Գևորգ Սահակյանն իրականացրել է օպերացիա, որը կրել է «Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Արտաշատ քաղաքում Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ մգացված ապակիներով երթևեկում է։
Բաժնի պետն այդ մասին տեղեկությունը փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Բաբաջանյանին, վերջինս էլ հանձնարարել է Գ․ Սահակյանին, ով էլ րոպեների ընթացքում հայտնաբերել է «յաշիկը», որի համար էլ «յաշիկի» վարորդը հերթական անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Գ․ Շամշյանի տեղեկություններով երբ Գ․ Սահակյանն ու պարեկները վարորդ 27-ամյա Պարույր Հ․-ին հայտնել են, որ ավելորդ անգամ վարչական պատասխանատվության որպեսզի չենթարկվի, ճիշտը դիմապակին և կողային հայելիները ստանդարտներին համապատասխանեցնելն է, վարորդը հայտարարել է․ «Ես դատարանի կողմից ճանաչված են սնանկ, ինչքան ուզում եք, գրեք, մեկ է մուծող չեմ»։
Ու այստեղ երևի ճիշտ է վարվել Գ. Սահակյանը, որ իրականացրել է «Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է» օպերացիան։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները շարունակում են հայտնաբերել ու վարչական պատասխանատվության ենթարկել նաև այն վարորդներին, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու մտածում են թե «պարեկային ծառայությունն ա, էլի, մի 2 մգացված ապակիների համար «ռեյդ» կանի, հետո կմոռանան այդ մասին ու ոչ մի բան էլ չեն անի» ու իրենք, խախտելով օրենքը, ազատ իրենց դիմապակու և կողային ապակիները մգացված ավտոմեքենաներով կշարունակեն «չափչփել» փողոցները։
Դեկտեմբերի 17-ին, ՀՀ ՆԳՆ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում նկատել էին, որ «Չայնիի» ոլորաններում դեպի Երևան է ընթանում ամբողջովին ասես «ձթապատ» արված Mercedes G 500 (յաշիկ) մակնիշի ավտոմեքենան։Պարեկները կանգնեցրել էին «յաշիկավար»-ին, ով զարմանալով հարցրել րէ պարեկներին, թե «մեր ախպերներ, բայց ի՞նչ եմ արել, որ» ու երբ նրան պարեկները տեղեկացրել էին, որ առջևի և կողային ապակիները մգացված են, նա էլ ոչինչ չէր կարողացել ասել։Ստուգմամբ պարզվել էր, որ վարորդը եղել է սթափ, սակայն ավտոմեքենայի դիմապակին և կողային ապակիները, ինչպես ժողովուրդն է ասում, «սև չոմուռ» էին։ Վարորդը՝ 27-ամյա Պարույր Հ․-ն, տեղում եթարկվել էր վարչական պատասխանատվության։
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+