6112 դիտում
15:26 10-09-2023
Ալեն Սիմոնյանը, այդուհադներձ, լիահույս է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Լավրովին
ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարի սեպտեմբերի 10-ին արված պնդումն այն մասին, թե ՀՀ ԱԺ նախագահ՝ պարոն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, բաձարձակ չի համապատասխանում իրականությանը: Որևէ հղում նոյեմբերի 9-ի հայտարարությանը չկա և չի եղել , ինչի վերաբերյալ համացանցում գոյություն ունի համապատասխան տեսանյութ:
Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը:
«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- շեշտեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, Սերգեյ Լավրովը ոչ կոռեկտ է անվանել ՀՀ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին։
«Մինչ մեզ ինչ-որ բանում մեղադրելը, պետք է գնահատել սեփական քայլերը: Այնտեղ ինչ որ մի գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել արտահայտվել, որ Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնել Ռուսաստանը: Ավելի ոչ կոռեկտ և անարդար մեկնաբանություն դժվար է պատկերացնել»,- ասել է նա, հավելելով, որ սեփական ժողովրդի առջև պետք է պատասխան տալ ինքնուրույն:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1240 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1153 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1663 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան