211652_close_icon
views-count30863 դիտում article-date 10:56 09-09-2023

Երևանում անապատի վերածված տարածքը Սարգիս պապը վերածել է դրախտի. մրգատու ծառերից բերքը «ճկռում» է, իսկ պատկան մարմինները որոշել են դրա տեղում այլ բան կառուցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
Երևանում՝ «Դալմայի» այգիներում, մի գողտրիկ անկյուն կա, որը վերածվել է իսկական դրախտի:

30 տարի առաջ երևանցի Սարգիս Մալոյանը որոշեց, որ ամայի այդ տարածքում պետք է այգի հիմնի ու իր ընտանիքի հետ անցավ գործի: Տարածքից հեռացրեցին մի քանի բեռնատար աղբ, հետո կատարեցին ժայռաբեկորներից ազատվելու աշխատանքներ:

Շատ դեպքերում ձեռքով են հեռացրել քարերը ու տնկել են տարբեր տեսակի մրգատու ծառեր: 30 տարի խնամել, իսկ Սարգիս պապը երեբեմն գիշերները անց է կացրել այնտեղ:

Մի քանի տարի շարունակ ծառերը ջրվել են դույլերով բերված ջրով, ու հիմա այդ 1 հեկտար տարածքում դեղձենին, խնձորենին, սալորենին, ընկուզենին, ծիրանենին այնքան առատ բերք են տալիս, որ ծառերի ճյուղերը ծանրությունից կախվում են:

Մի առանձին տարածքում էլ աճեցվում է խաղող:

Սարգիս պապը հիմա էլ է իր առօրյան անցկացնում դրախտի վերածված այդ այգում: Նույնիսկ առաջարկել է պատկան մարմիններին, որպեսզի որակյալ միրգը զորամասեր հանձնի, սակայն չգիտես ինչու չեն ընդունել հողն ու հայրենիքը սիրող պապի՝ առանց քիմիկատների, որակյալ մրգերը փոխանցվեն զինվորներին:

Սարգիս պապն ունի նաև մեկ այլ մտավախություն․ իրեն շշուկներ է հասել, որ քաղաքային իշխանությունները մտադրություն ունեն այդ տարածքը վերածելու ինչ-որ օտարահունչ անվամբ այգու, մինչդեռ այդ տարածքի հարևանությամբ այնքան ամայի, փոշով պատված հատվածներ կան, որ ավելի ճիշտ կլինի հենց այդ տարածքներում իրենց նպատակներն իրականացնեն:

Եթե եվրոպական երկրներում քաղաքացին ամայի տարածքը նման վիճակի բերեր իր ուժերով, ապա այդ քաղաքացուն պետությունը ոչ միայն կխրախուսեր, այլև ամբողջ մամուլը, հեռուստատեսությունը օրեր շարունակ կներկայացնեին, թե ինչ բան է հայրենիքը ու երկիր սիրելը, ինչ բան է բնություն ստեղծելը, պահելն ու սերունդներին փոխանցելը:

Անգամ ֆիլմեր կնկարահանեին, իսկ մեզ մոտ ինչպես միշտ հակառակն է լինում:

Իսկական հայի մասին մտածող, հայրենիքը շենացնող Սարգիս պապը հուսով է, որ իշխանությունները ոտնձգություն չեն կատարի բնության նկատմամբ և իրենից հետո իր որդիները, թոռներն ու ծոռները կշարունակեն խնամել այդ ամենը: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր