211652_close_icon
views-count598 դիտում article-date 10:22 08-09-2023

Դիլիջանի թունելը սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09։00-18։00-ը, փակ կլինի

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
 
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
 
Սեպտեմբերի 6-8-ը՝ ժամը 09։00-18։00-ը, Դիլիջանի թունելը՝ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր