16583 դիտում
21:52 06-09-2023
Ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mercedes-ն ու Nissan Rogue-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ամիրյան - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Վիլյամ Կեսոյանի վարած Mercedes մակնիշի և 38-ամյա Լևոն Հարությունյանի վարած Nissan Rogue մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Մարաբյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9603 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին