211652_close_icon
views-count562 դիտում article-date 18:32 06-09-2023

Լենա Նանուշյանը հանդիպել է Եգիպտոսի Առողջապահության և բնակչության նախարարի հետ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և բնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ` քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Հանդիպումը կայացել է Եգիպտոսում անցկացվող «Բնակչության, առողջապահության և զարգացման գլոբալ կոնգրեսի (PHDC’23)» շրջանակներում:

Քննարկվել է փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը (դեղագործություն, վարակիչ հիվադությունների դեմ պայքար, բժշկական անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրում և լիցենզավորում)։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ապահովագրության ոլորտի փորձագետների միջև հանդիպումներ անցկացնել` տեղեկատվության և փորձի փոխանակմամբ:

Լենա Նանուշյանը հանդիպել է նաև ԵԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Հոսամ Աբդել Ղաֆֆարի հետ։

Այսօր «Բնակչության, առողջապահության և զարգացման գլոբալ կոնգրեսի» շրջանակներում անցկացված «Լավ կառավարում առողջ բնակչության համար» պանելային քննարկմանը նախարարի առաջին տեղակալը հանդես է եկել ելույթով։

Լենա Նանուշյանը ճանաչողական այց է կատարել Եգիպտոսի Նոր վարչական մայրաքաղաքի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պետական հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր