211652_close_icon
views-count1363 դիտում article-date 15:43 26-01-2021

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Լենա Նանուշյանը 2018թ. հունիսի 6-ից զբաղեցնում էր ՀՀ ³ռողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր