211652_close_icon
views-count685 դիտում article-date 17:34 06-09-2023

Ես իմ կյանքում ոչ մի տեղից չեմ փախել. Շատ ծիծաղելի եւ ողորմելի են այդ պնդումները. Մարությանը՝ Ավինյանին

Ես երբեւիցե, իմ ամբողջ կյանքում ոչ մի տեղից եւ ոչ մի բանից չեմ փախել՝ ոչ պատասխանատվությունից, ոչ դժվարություններից, ոչ էլ ինչ-որ արտառոց իրավիճակներից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Հայկ Մարությանը պատերազմից հետո «փախել ա, ինքը գիտի՝ ոնց է փախել», գրում է NEWS.am-ը:

«Երբ կուսակցությունից (ՔՊ-ից-խմբ) դուրս եմ եկել, դա արել ենք շատ ներքին կարգով, արտաքին ոչ մի ուժ չի իմացել դրա մասին: Դա իմացել է միայն Սուրեն Պապիկյանը, ես իրեն դա ասել եմ եւ ես ասել եմ՝ երբ ձեզ հարմար կլինի, որ ոչ ձեզ վտանգ  լինի, ոչ էլ մեր պետությանը, որովհետեւ այլ քաղաքական ուժեր կարող էին օգտագործել այդ պահը  ի օգուտ իրենց անձնական շահերի եւ ի վնաս մեր պետության: Ես ասել եմ՝ քանի որ մեզ մոտ շատ լրջագույնս սկզբունքային տարաձայնություններ կան, ես ուզում եմ, որ մենք մեր մեջ իմանանք, որ մենք այլեւս նույն ուղիով չենք գնում, բայց դրսի համար դա մնալու է անհայտ, եւ դրսի բոլոր ուժերը դրանց մասին չգիտեին:

Շատ ծիծաղելի եւ ողորմելի են այն պնդումները, որ ես իբր հեռացել եմ դժվար պահին: Ես մինչեւ վերջ արտաքին ուժերի համար եւ բոլորի համար մնացել եմ կուսակցության անդամ: Իմ շրջապատում ոչ ոք չի իմացել, որ ես դուրս եմ եկել կուսակցությունից: Ան գամ կուսակցության ամենակարկառուն դեմքերից մեկը, եթե չեմ սխալվում Վահագն Ալեքսանյանը, 2021-ի ամռանը, երբ ես արդեն ամիսներ առաջ դուրս էի եկել, իրեն հարց են տվել՝ Հայկ Մարությանը դուրս եկե՞լ է կուսակցությունից, պատասխանել է՝ ոչ, դուրս չի եկել: Այսքանով ամեն ինչ ասված է»,-ասաց Հայկ Մարությանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր