«Ես մտածում էի Աշոցքում ցուրտ կլինի, բայց լավ էլ շոգ է». Փաշինյան
Շիրակի մարզ աշխատանքնային այցի ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել Աշոցք համայնք, որտեղ իրեն դիմավորել են համայնքի բնակիչները, գրում է Tert.am-ը:
«Ես մտածում էի Աշոցքում ցուրտ կլինի, բայց լավ էլ շոգ է»,- ասել է Նիկոլ փաշինյանը, որին ի պատասխան բնակիչներից մեկն ասել է.
«Հաջորդ ամիս եկեք, հաստատ ցուրտ կլինի»։
Փաշինյանը բնակիչների հետ շփման ընթացքում նաև նշեց, որ առաջին անգամ է Աշոցքում և ուրախ է, որ առիթ ստեղծվեց այցելելու:
Փաշինյանը այցելել է Սուբվենցիոն ծրագրով Աշոցք համայնքի պուրակ, որի կառուցման աշխատանքները դեռ ընթանում են և կավարտվեն մինչ տարեվերջ:
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 121 մլն դրամ է, որի 45%-ը հատկացվել է պետբյուջեից:
Աշոցքում, ընդհանուր առմամբ, այս տարի իրականացվում են 300 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր: