211652_close_icon
views-count826 դիտում article-date 11:39 06-09-2023

Մարդ, ում հաջողություններով հպարտացել է ողջ հայությունը. Ալեն Սիմոնյանը` Ալբերտ Ազարյանի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցել է Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:

«Կյանքից հեռացավ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն և, վերջապես, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը, մարդ, ում հաջողություններով հպարտացել է ողջ հայությունը:

Ցավակցությունս՝ սիրելի մարզիկի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլոր երկրպագուներին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր