Հայաստանում բացառիկ վիրահատություն՝ լսողական անցուղու բացում և հերթական կոխլեար իմպլանտացիա «Շենգավիթ» ԲԿ-ում
«Շենգավիթ» ԲԿ-ի և «I can hear» բարեգործական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ իրականացվեց աշխարհահռչակ «MED EL» ընկերության ականջախեցու կոխլեար իմպլանտացիա հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալիի և «Շենգավիթ» ԲԿ գիտական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, բ․գ․դ․ պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ֊կոկորդ֊ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Արթուր Շուքուրյանի կողմից։
.jpg)
1,5 տարեկան փոքրիկը մեկ ամիս անց հնարավորություն կունենա լսել գունավոր աշխարհի ձայները: Դիաբ Հասան Մուհամեդ Ալին իրականացրեց նաև Հայաստանի համար բացառիկ վիրահատություն` լսողական անցուղու ռեկոնստրուկցիա: Փոքրիկն ուներ իծնե լսողական անցուղու խնդիր` ատրեզիա, որի ժամանակ ներքին ականջի և միջին ականջի հաղորդակցությունը խախտված էր:

Երկու վիրահատություններն էլ անցան բարեհաջող: Արդյունքում «Շենգավիթ» ԲԿ-ի և «I can hear» բարեգործական ֆոնդի համատեղ ջանքերով ևս 2 փոքրիկի կյանք այսուհետ ավելի լուսավոր կդառնա:
Հաշվի առնելով ծնողների ցանկությունը` երեխաների տվյալները չեն հրապարակվում: