211652_close_icon

Խոսքից էլ զորեղ. Լսողական հաշմանդամություն ունեցող երեխաները բացառիկ համերգ են տվել Տավուշի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1335 դիտում article-date 23:02 13-05-2019
Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ կրթահամալիրի սաներն ու շրջանավարտները ելույթ ունեցան Տավուշի մարզպետարանի դահլիճում: «Ես է՛լ եմ զինվոր» խորագրով մշակութային միջոցառմանը, որին մասնակցում էին նաև՝ Տավուշի թեմի մանկապատանեկաներգչախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի սաները, ներկայացվեցին մնջախաղային բեմադրություններ, երգ, պար, հումոր: Նախաձեռնության և գաղափարի հեղինակը Թովմաս ուրարակիր Առաքելյանն է: Նա պատմում է, որ երբ Տավուշի թեմի երիտասարդները Սբ. Հարության տոնին նվիրված տեսանյութ էինպատրաստում, Կիրանց գյուղում ծանոթանում են լսողական հաշմանդամություն ունեցող 12-ամյա Արմանին, որը ժեստերիլեզվով ավետում է՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Տեսանյութիհրապարակումից հետո Արմանի մասին զրույցները վատ լսող անձանց և ժեստերի լեզվի հանդեպ մեծ հետաքրքրություն ենառաջացնում: Եվ որոշվում է Տավուշում կազմակերպել լսողական խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ եզակի միջոցառում: Համերգն ավարտվեց ժեստերի լեզվով թարգմանված Տերունականաղոթքով: Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատեպիսկոպոս Գալստանյանն օրհնեց հյուրերին, խոսելով մարդու կատարելության և նրա հնարավորությունների անսահմանության մասին: «Ամեն ելույթից հետո հուզմունքս ավելանում էր: Ուրախություն էրպարգևում այն, որ մեր երեխաները վկայում են մարդուկատարելության մասին: Բացարձակ չկար որևէ բանի պակասի, խախտումի կամ խղճահարության զգացում ո՛չ իմ մեջ, ո՛չ էլ, վստահ եմ՝ դահլիճում: Եվ եթե որևէ մեկն ունենա այդ զգացումըմեր երեխաների հանդեպ, ուրեմն նա անարգանք ունի Աստծոստեղծագործության՝ մարդու հանդեպ»,- ասաց թեմի առաջնորդը: Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաները Տավուշում նաև պատարագի են մասնակցել, այն մատուցելով ժեստերի լեզվով, Հաղարծնավանքում էլ մասնակցել գաթա թխելու արարողության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր