211652_close_icon
views-count10240 դիտում article-date 22:02 05-09-2023

Մենք մեքենաները, ո՛չ թունելով, ո՛չ անտառներով թաքուն չենք բերել, մենք որպես օրինապահ քաղաքացիներ վճարել ենք պահանջվող վճարները. ավտոներկրող․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Ի հակադրություն, բոլոր պնդումների, թե իբր մենք ինչ որ հնարամիտ աճպարարությամբ ենք բերել մեքենաները ՝ այդպես չէ, քանի որ մենք, ո՛չ թունելով, ոչ՛ գիշերային ժամի , ո՛չ անտառներով մեքենաները թաքուն չենք բերել: Մենք ուսումնասիրել ենք օրենքը, հարցրել ենք պատկան մարմիններին, թե արդյո՞ք դրա հնարավորությունն ունենք՝ ստանալով դրական պատասխան՝ որպես պարկեշտ, օրինապահ քաղաքացիներ կատարել ենք պահանջվող վճարները և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն»: Այսպես ձևակերպեցին իրենց բողոքը վրացական համարներով մեքենաների ժամանակավոր ՀՀ ներմուծման, և շահագործման մասին նոր օրինագծի դեմ պայքար սկսած աշխատանքային թիմի անդամները՝ այսօր մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրանց խոսքով, առաջարկվող նախագծով, ՊԵԿ-ն առաջ է քաշել բավականին անհեթեթ օրինագիծ, որով վրացական համարներով մեքենաների ժամանակավոր ՀՀ ներմուծման, և շահագործման համար սահմանին պետք է մաքսազերծման արժեքի 100 տոկոսի չափով դեպոզիտ վճարեն:

«Ամենաանհասկանալին այն է, եթե իրականում, օրինագծի կարգավորումներով, նպատակ ունեն դեպոզիտի միջոցով լուծել պետբյուջե մուտք չարվող գումարների հարցը, ապա վստահաբար այդպես չի լուծվի, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի սահմանը հատելով և վճարելով սահմանված գումարը՝ կես ժամ հետո կարող է շրջադարձ կատարել-վերադառնալ, հետ ստանալ իր 100 տոկոս դեպոզիտը և կրկին հատել Վրաստանի սահմանը»,-պարզաբանեցին նրանք:

Նախագծի 2-րդ դրույթը, որի հետ չեն համաձայնվում ավտոներկրողները՝ առաջարկվում է սահմանափակել օտարերկրյա պետհամարանիշների մուտքը մեր երկիրը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր