211652_close_icon
views-count928 դիտում article-date 19:30 05-09-2023

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Սեպտեմբերի 5-ին Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Շնորհավորելով փրկարար ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքը, որը սոսկ ծառայություն չէ, այլ մարդասիրական առաքելություն։
Նախարարը կարևորել է փրկարար ծառայողների նվիրումը, անձնուրացությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը, որոնց շնորհիվ նաև կյանքեր են փրկվում։

Մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՆԳ նախարարի հրամանով Փրկարար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և խրախուսական այլ պարգևներով։

«Կրկին շնորհավորելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը մաղթել է անփորձանք և արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի և պետության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր