859 դիտում
17:47 04-09-2023
«Այս իրավիճակում քարոզարշավի հիմքում միայն քաղաքային խնդիրներ ունեցողները 100%-ով սպասարկում են նեղ իշխանական օրակարգ». Սուրեն Պետրոսյան
Aravot.am-ը Երեւանի ավագանու ընտրություններին 12-րդ համարի ներքո հանդես եկող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություններ են ստացել ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, արդյոք նրանց զուտ Երեւանի խնդիրնե՞րն են հետաքրքրում, թե Արցախ ճակատագրով էլ են մտահոգ:
«Համատարած, որտեղ մենք ենք պտտվել, երեկ էլ Շենգավիթում ենք բավականին մեծ շրջայց կատարել, որտեղ խոսել եւ ներկայացրել ենք, թե ինչ օրակարգով ենք մասնակցում ընտրություններին, գոնե մի հոգի չի եղել, որ բացասական հայացքով նայի, թե ինչի մասին ենք խոսում այս իրավիճակում: Հետեւաբար, եթե տալիս ենք այս օրակարգը, այս օրակարգի շրջանակում էլ մարդկանց մոտ ձեւավորվելու են սպասելիքներ, պատկերացումներ: Քաղաքական գործընթացն ամբողջությամբ առաջնահերթությունների ու սպասելիքների մասին է, մինչդեռ հիմա բոլորը մյուս օրակարգն են առաջարկում ու դրա շրջանակում են ստանում պատասխաններ: Նաեւ հասարակության մոտ սկսում են սպասարկել իշխանական օրակարգը, որ միայն քաղաքային խնդիրներն են հետաքրքրում»,- ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը:
Նա ընդգծեց. «Այն մարդիկ, որոնք այս ճգնաժամային իրավիճակում իրենց քարոզարշավի հիմքում կունենան քաղաքային խնդիրներ, ընդ որում այստեղ տոկոսային հարաբերակցությունը բոլորովին կապ չունի, իրենց կամքից անկախ՝ 100 տոկոսով սպասարկում են նեղ իշխանական օրակարգ: Սա ոչ թե զգացմունքային, այլ խիստ հիմնավորված՝ գիտական եւ պատմական գետնի վրա արված գնահատական: Եթե որեւէ մեկը կունենա այս հարցի շուրջ բանավիճելու ցանկություն, պատրաստ եմ բոլոր ասպեկտներով՝ սկսած գիտականից, պատմականից, հասարակագիտականից, հետները բանավիճել եւ ապացուցել, որ իրենք խիստ իշխանական են»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1525 դիտում
16:38 05-09-2023
«Այդ մարդիկ ծպտյալ իշխանական դերակատարներ են». Սուրեն Պետրոսյան․ aravot.am
4595 դիտում
13:55 28-04-2022
6 և ավելի երեխա ունեցողները 100 հազար դրամ պատվովճար կստանան. կա 10 շահառու
Այս բաժնից
1333 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
922 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար