211652_close_icon
views-count4595 դիտում article-date 13:55 28-04-2022

6 և ավելի երեխա ունեցողները 100 հազար դրամ պատվովճար կստանան. կա 10 շահառու

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայումս ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 և ավելի երեխա: 2020 թվականին երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը 2020-ին արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է:

Ծնողական փառքի մեդալով պարգևատրված 6 և ավելի երեխա ունեցող ծնողական զույգերին, բացի մեդալից, որևիցէ այլ  խրախուսում նախատեսված չէր եւ այս լրացումը միտված է այդ բացի լրացմանը։

Այս նախագծի ընդունումից հետո առաջարկություն կներկայացվի  ՀՀ պետական բյուջեի «1011. Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից ի օգուտ  «1005․ Պարգևավճարներ և պատվովճարներ» ծրագրի «12004․  Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար» նոր միջոցառման պակասեցնել 8.000.0 հազար դրամ՝ Ծնողական փառքի մեդալով 2014-2021 թվականների ընթացքում պարգևատրված 10 շահառուներին 2022 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին, յուրաքանչյուրին ամսական 100․0 հազար դրամ վճարում կատարելու համար (հաշվարկվել է  ՀՀ սպառողական զամբյուղի նվազագույն արժեքի՝ 49.6 հազար դրամի կրկնապատիկի չափով):

Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճարի ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր