211652_close_icon
views-count928 դիտում article-date 17:20 04-09-2023

Գյուլբենկյան փողոցի փակված բենզալցակայանը բենզին է վաճառում, չի ապամոնտաժվել, քանի որ տերը դիմել է դատարան․ տեսչական մարմնի պարզաբանումը

Օրերս ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից փակված Գյուլբենկյան փողոցի լցակայանը շարունակում է բենզին վաճառել. տպում է նաև ՀԴՄ կտրոն:

Tert.am-ի տրամադրության տակ էր  հայտնվել ՀԴՄ կտրոն, որն ապացուցում էր, որ Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկի բենզալցակայանը օգոստոսի 30-ին բենզին է վաճառել, մինչդեռ տեսչական մարմինն այն փակել էր օգոստոսի 22-ին։

Tert.am-ը զրուցել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ մեր կայքում հրապարակած նյութը տեսել են, որից հետո զեկուցագիր են ներկայացրել, որ ևս մեկ անգամ տեսուչը գնա և արձանագրի, որ բենզալցակայանը վերսկսել է աշխատանքը։

Մեր հարցին, թե ինչ պատճառով են կասեցրել աշխատանքը և ինչու չեն ապամոնտաժել բենզալցակայանը, մամուլի քարտուղարը պատասխանեց․

«Օգոստոսի 22 ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հետազոտության արդյունքում Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկի բենզալցակայանում հայտնաբերել էր հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար: Որից հետո տեսչական մարմինը որոշում էր կայացրել կասեցնել բենզալցակայանի աշխատանքը։
Ապամոնտաժում իրականացնում է քաղաքապետարանը, մենք միայն արձանագրում ենք խախտումները, սակայն այս դեպքում չի ապամոնտաժվել, որովհետև տվյալ բենզալցակայանի տնտեսվարողը արագացված կարգով դատական քննության հայց է ներկայացրել և մինչև չլինի դատարանի որոշումը, չենք կարող ապամոնտաժել »,- ասել է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր