211652_close_icon
views-count1099 դիտում article-date 13:50 04-09-2023

Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին Բաքուն դեռևս չի արձագանքել

Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա ասաց, թե փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

«Ընթացքում ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չունենք»,- նշեց Գրիգորյանը։

Փոխվարչաետի խոսքով՝ ապաշրջափակման հարցով ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի. «ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն ու խաղաղություն»։

«Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց։ Ապաշրջափակումը կիրառական կլինի խաղաղության ֆոնին»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր