36537 դիտում
22:35 01-09-2023
Կրակոցներ Արարատի մարզում՝ հայտնի «Մելոյի մոտ» կոչվող գարեջրատանը. ժամանել է Արարատի մարզի ոստիկանապետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 29-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մրգավետ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: Այդ օրը, Մրգավետ գյուղում գտնվող «Մելոյի մոտ» կոչվող գարեջրատանը վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, նշված գարեջրատան 35-ամյա մատուցողուհու և հաճախորդ 25-ամյա Գևորգ Գևորգյանի միջև, որի ընթացքոմ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին, իսկ հետո վիճաբանությունը շարունակվել է գարեջրատան դրսի հատվածում, որի ընթացքում գարեջրատան հարևանությամբ բնակվող 45-ամյա Արմեն Կիրակոսյանը վիճաբանության մասնակիցներին փորձել է հանդարտեցնել, սակայն տեսնելով, որ օգուտ չեն տալիս իր հորդորները, իր մոտ եղած «Սայգա 12» տիպի որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Գ. Գևորգյանն ու Ա. Կիրակոսյանը ինքնակամ ներկայացել են ոստկանության Արտաշատի բաժին, որտեղից նրանք ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։