Սոթքի հատվածում զոհված տղաները Մասիսի բնակիչներ էին․ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գրառումը
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ Սոթքի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված տղաները Մասիսից էին․
«Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:
Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»,- գրել է Համբարձումյանը։