211652_close_icon
views-count10957 դիտում article-date 11:27 01-09-2023

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ կիրառելով նաև ականանետ:

Նմանատիպ նյութեր