904 դիտում
18:28 29-08-2023
Արաքսիա Սվաջյանը նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացրել է ոլորտի փոփոխությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, հանդիպել է Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների հետ և ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները:
Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից:
Ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, որոնք իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված, Արաքսիա Սվաջյանը նշել է տնօրենի պարտադիր հավաստագրման պահանջը. «Նախկին օրենքում կար վերապատրաստումների պարտադիր պահանջ, որից հետո միայն անձը կարող էր մասնակցել հավաստագրման քննությունների: Այդ պահանջը նոր օրենքի կարգավորմամբ հանվել է. անձը ինքը կարող է որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու հավաստագրման քննությանը»,- ասել է նա։
Այս համատեքստում փոխնախարարն անդրադարձել է նաև աշխատանքային անժամկետ պայմանագրով աշխատող տնօրենների խնդրին՝ նշելով, որ հանրապետության նախադպրոցական հաստատությունների 60 տոկոսում տնօրենների հետ կնքված են նման պայմանագրեր: Մինչև 2024 թ. հունիսի մեկը նրանք պետք է անցնեն պարտադիր հավաստագրում, այլապես իրենց գործունեությունը շարունակել չեն կարող: Առաջիկայում նախատեսվում է տնօրենի պաշտոնի հավակնորդի հավաստագրման հերթական փուլը:
Քննարկման հաջորդ հարցը վերաբերում էր զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ժամկետ է սահմանվել զարգացման կենտրոնները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի:
«Նախորդ տարվանից Երևանի նախադպրոցական հաստատություններում ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, որի շրջանակում իրականացվել են վերապատրաստումներ: Նոր կարգավորմամբ հանվել է երեխայի կարիքի գնահատման արդյունքում վկայագրման պահանջը: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի /ՏՄԱԿ/ տված եզրակացության հիման վրա մանկապարտեզը և ՏՄԱԿ-ը կազմակերպում են երեխայի կարիքների գնահատման գործընթացը: Պետության կողմից փոխհատուցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ունեցող /ԿԱՊԿՈՒ/ երեխաների համար տրվող վարձավճարը:
Տրվող ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն միայն տվյալ երեխաների համար համապատասխան միջավայրի ստեղծմանը»,- օրենքի հաջորդ կարգավորման մասին ներկայացնելիս ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ըստ նրա՝ այս տարվա սեպտեմբերից պետության աջակցությամբ նախադպրոցական կրթություն կարող են ստանալ նաև զոհված զինծառայողների ընտանիքների երեխաները: Հաջորդ տարի նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը ևս ընդգրկել պետության հոգածության ներքո:
«Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարական ծրագրում ունենք թիրախ, որ նախադպրոցական տարիքի, մասնավորապես՝ 5-6 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը կստանա նախադպրոցական կրթություն: Այսօր դեռևս հեռու ենք այդ ցուցանիշներից, բայց բոլոր ծրագրերը միտված են այդ արդյունքն ունենալուն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ներառական կրթության բաղադրիչի շրջանակում փոխնախարարը նշել է, որ ընդլայնվել է ԿԱՊԿՈՒ երեխաների շրջանակը: Եթե նախկինում միայն զարգացման խնդիր ունեցող երեխաների համար էր լրացուցիչ պայման ապահովվում, ապա այժմ ընդգրկվել են նաև բացառիկ ընդունակություններ ունեցող՝ օժտված երեխաները, որոնք ևս իրենց տաղանդների զարգացման համար պետք է ունենան հնարավորություն՝ գնահատվելու և համապատասխան աջակցություն ստանալու:
Հաջորդ թեման նախադպրոցական կրթության համակարգում պետական նոր չափորոշչի ներդրումն էր: 60 նախադպրոցական հաստատություններում արդեն ներդրվել և փորձարկվել է չափորոշիչը: Այս տարի փորձարկման գործընթացում կընդգրկվեն ևս 130 մանկապարտեզներ, որոնք արդեն ընտրված են:
«Ներդրվելու է մենթոր ուսումնական հաստատությունների համակարգը, որով ստեղծում ենք փոքր վերապատրաստման կենտրոններ: Նրանց վերապատրաստում են Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ մասնագետները, իսկ դրանց կցվում են արդեն իրենց տարածքի այլ դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ևս դառնում են վերապատրաստողներ»,- իրազեկել է փոխնախարարը:
Մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Հաջորդ փոփոխությունը տարակարգի շնորհման գործընթացն է, որը թեև նոր է մեկնարկել, բայց արդեն իսկ կան մանկավարժներ, որոնք ստացել են տարակարգ և լրավճար կստանան: Ըստ փոխնախարարի՝ լրավճարը տրվում է պետության կողմից, ոչ թե համայնքային բյուջեի հաշվին:
«Ի տարբերություն դպրոցական համակարգի՝ նախադպրոցական կրթության համակարգում տարակարգի շնորհման մեխանիզմն ավելի ճկուն ու մեղմ է: Դա միտված է ակտիվացնելու նախադպրոցական կրթության ոլորտը և խրախուսելու ոլորտի մանկավարժներին»,- ասել է Ա. Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումն ամփոփել է՝ ներկայացնելով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկվող նոր հարթակը և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը:
ԿՏԱԿ-ի համակարգում հավաքագրվելու է նախադպրոցական կրթություն ստացող երեխաների մասին ողջ տեղեկատվությունը, ինչը գործիք է պետական քաղաքականության համակարգային իրականացման և վիճակագրության վարման համար, իսկ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ ոչ միայն կկառուցվեն նոր հաստատություններ, այլև դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով:
Ըստ փոխնախարարի՝ նոր մանկապարտեզները կլուծեն նաև հերթերի խնդիրը, որոնք առաջանում են երեխաների՝ մանկապարտեզ ընդգրկվելու շրջանում:
Խորհրդակցության ընթացքում տնօրենները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց տրվել են պարզաբանումներ:

Նմանատիպ նյութեր
745 դիտում
18:49 03-04-2024
Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ
1014 դիտում
23:06 30-12-2022
Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
793 դիտում
18:59 07-02-2024
Արաքսիա Սվաջյանը մասնակցել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանության թեմայով քննարկմանը
Այս բաժնից
742 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
889 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
697 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը