slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը
211652_close_icon

Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը

views-count1369 դիտում article-date 10:47 29-08-2023
Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով անկախացումից ի վեր ամենախոշոր բնական աղետի՝ ջրհեղեղների հետևանքով Սլովենիայի կրած վնասներին՝  Նախարար Միրզոյանը Հայաստանի համերաշխությունն է հայտնել Սլովենիայի ժողովրդին և աջակցության պատրաստակամություն հայտնել՝ հաղթահարելու բնական աղետի հետևանքները: Ընդգծել է բնական և մարդածին աղետների դեմ համարժեք արձագանքի և քայլերի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային կառույցների շրջանակներում  փոխգործակցության շուրջ:

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: 

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը և շեշտել, որ անթույլատրելի է 21-րդ դարում 120 հազար մարդկանց փաստացի պաշարման մեջ պահելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: 

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետը կանխելու  հրամայականը: Շեշտվել է միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հստակ ուղերձների, քայլերի կարևորությունը:

Նմանատիպ նյութեր