Հակարիի ապօրինի անցակետից բերման ենթարկված արցախցիների նկատմամբ Ադրբեջանի դատախազությունը 10-օրյա կալանք է կիրառել
Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը 10-օրյա կալանք է կիրառել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գլխավոր դատախազության հաղորդագրության հաղորդագրության համաձայն՝ «Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առթիվ, քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 283.2.3 հոդվածի (Կազմակերպված խմբի կողմից իրականացվող ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրելը) և 324 (Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի կամ պետական զինանշանի պղծում) հոդվածների հատկանիշներով» (չակերտները - Tert.am)։
Նաև նշվում է, որ «դատարանի վճռի կատարումից հետո կապահովվի այդ անձանց վտարումը Ադրբեջանի Հանրապետության տարածքից» (չակերտները - Tert.am)։
Ավելի վաղ Արցախի մարդու իրավուքների պաշտպանը հայտնել էր, որ ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։
Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։